«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5 տոկոսով կամ 61.7 մլրդ դրամով

Պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5 տոկոսով կամ 61.7 մլրդ դրամով
02.06.2013 | 13:22

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 324.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 297.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 64.9 տոկոսով և 59.2 տոկոսով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Արդյունքում՝ ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 27.5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 232.5 մլն դրամով` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 41.8 մլրդ դրամի օգտագործման փոխարեն:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5 տոկոսով կամ 61.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին, ծախսերն աճել են 10.5 տոկոսով կամ շուրջ 28.2 մլրդ դրամով՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով: Պետական բյուջեի 95.1 տոկոսը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7 տոկոսը այլ եկամուտների, 0.2 տոկոսը պաշտոնական դրամաշնորհների հաշվին»,-irates.am-ին փոխանցեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
Նրա տեղեկացմամբ`2013թ հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 308.8 մլրդ դրամ հարկային տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրերի 65.9 տոկոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ